Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Վադիմ Դուբնով. Աստիճանաբար կերևա, թե ով է հաղթել Վիեննայում և ով է պարտվել

Վադիմ Դուբնով. Աստիճանաբար կերևա, թե ով է հաղթել Վիեննայում և ով է պարտվել
18.05.2016 | 12:32

«Ժամանակի» զրուցակիցն է եղել Պրահայի «Эхо Кавказа» լրատվական ծառայության քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը:

«Ադրբեջանը միշտ դեմ էր հանդես գալիս հետաքննության մեխանիզմների ներդրման նախաձեռնությանը» արձանագրմանը նա պատասխանել է. «Դա շատ կարևոր է, որ Երևանին հաջողվեց պնդել և հասնել իր պահանջի կատարմանը, բայց առանց շփման գծի հստակեցման ոչինչ չի ստացվի»:

«Ո՞վ է ավելի շահեկան դիրքում այս հանդիպումից հետո՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն» հարցին ի պատասխան Վադիմ Դուբնովն ասել է. «Դա կախված է մի շարք գործոններից, որոնց մասին մենք չգիտենք: Մենք չգիտենք, թե ի՞նչ է որոշվել՝ կապված ավելի առարկայական հարցերի հետ, ի՞նչ է որոշվել Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու հարցի վերաբերյալ: Իսկ ես համոզված եմ, որ այս հարցերը քննարկվել են: Աստիճանաբար կերևա, թե ով է հաղթել Վիեննայում և ով է պարտվել: Ամփոփիչ հաշիվը, իհարկե, երբեք չենք իմանա: Լուրջ տեղաշարժ, իհարկե, չի եղել կարգավորման գործընթացում, բայց կարծում եմ՝ քննարկվել են մի շարք հարցեր՝ Ղարաբաղի ճանաչման վտանգը, բանակցությունների շարունակումը ներկայիս ձևաչափով: Այստեղ պիտի փնտրենք այն փոխզիջումը, որը երկու կողմերին բերեց Վիեննա և հնարավոր դարձրեց այս բարենպաստ հայտարարությունը»:

Դիտվել է՝ 1538

Մեկնաբանություններ